Գյումրիում աղբամանում հայտնաբերված նռնակն ուսումնական էր՝ առանց պայթուցիչի

Գյումրիում աղբամանում հայտնաբերված նռնակն ուսումնական էր՝ առանց պայթուցիչի

PanARMENIAN.Net - Գյումրիում աղբամանում հայտնաբերված նռնակն ուսումնական էր՝ առանց պայթուցիչի, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ նռնակն ՌԳԴ-5 տեսակի է, հայտնաբերվել է նաև ուսումնական լուսային ազդանշան (դատարկ ձող, պայթուցիչով):

Օգոստոսի 28-ին, ժամը 13:32-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ աղբամանի մեջ, հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները ուսումնական նռնակն ու լուսային ազդանշանը տեղափոխել են ոստիկանության Կումայրու բաժին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---