250 մլն դրամ՝ ԱԱԾ-ին, սարքավորումներ գնելու համար

250 մլն դրամ՝ ԱԱԾ-ին, սարքավորումներ գնելու  համար

PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ի նիստում կառավարությունը 250 մլն դրամ է հատկացրել Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Միջոցները կհատկացվեն պահուստային ֆոնդից:

Գումարը կհատկացվի 9 ամսում:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կարիքների համար համապատասխան սարքավորումների ձեռք բերման համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը 2019 թվականի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» եւ «Պարտադիր վճարներ» հոդվածներով ինն ամսում առաջարկվում է հատկացնել 250 000.0 հազար դրամ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---