Մակունց. Արցախի հարցի հետագա հումանիզացիայի հարցն անկասելի է![]() 29 օգոստոսի 2019 - 13:16 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավորները շարունակելու են խորհրդարանական դիվանագիտության բոլոր հարթակներում խոսել Արցախում ապրող հայրենակիցների ինքնորոշման իրավունքի և էքզիստենցիալ անվտանգության հարցերի մասին: Այդ մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակում ԱԺ-ում պատգամավորների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ: «Արցախի հարցի հետագա հումանիզացիայի հարցն անկասելի է »,-ասել է նա, հայտնում է Shantnews-ը: «Այս օրերին շատ կարևոր առաքելությամբ են ՀՀ-ում գտնվում դիվանագիտական կորպուսի մեր ներկայացուցիչները, որով բոլորս ճշտում ենք մեր ժամացույցները և համոզվում, որ միևնույն էջի վրա ենք ու համահունչ ենք իրականացնում մեր պետության քաղաքական օրակարգը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ն ՀՀ-ում ժողովրդավարության ապահովման կարևոր հենասյուներից մեկն է։ Մենք որպես օրենսդիրներ անում ենք առավելագույնն երկրում բազմակարծության և ազատ խոսքի ապահովման համար»,- ասել է Մակունցը՝ շեշտելով, որ ներքաղաքական բոլոր ձեռքբերումները պետք է նպաստեն ավելի արդյունավետ, վստահ և նախաձեռնող արտաքին քաղաքականության իրականացմանը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |