Վարչապետ. Պարապությունը պետք է բացառել բոլոր ոլորտներից29 օգոստոսի 2019 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում որոշվել է 57,7 մլն դրամ հատկացնել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին՝ աշխատակիցներին լրավճարներ տրամադրելու համար: Արայիկ Հարությունյանը ներկայացրել է, որ մինչև 2018-ի մայիսի 1-ը լրավճարները կատարվում էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հիմնած «Լույս» հիմնադրամի միջոցներից, հետո այդ վճարումները դադարեցվել են։ 2018-ի մայիսից հետո մշնախն էր անում հատկացումները, իսկ 2019 մայիսի 1-ից մինչև օգոստոս «Իմ քայլը» հիմնարդամը, որն այժմ նույնպես դադարեցրել է ֆինանսավորումը: ։ Փաշինյանը տարակուսել է․ «Սկզբունքային, գաղափարական հարց կա։ Երբ ասում ենք Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ, անհասկանալի է, ինչու այն պետք է անհատ մարդկանց ու բարեգործների կողմից ֆինանսավորվի: Արվեստն ու մշակույթը պետք է դիատրկենք որպես մեր տնտեսության ճյուղերից մեկը, որը պետությունը ինչ-որ առումով ֆինանսավորում է, բայց պիտի հասկանանք, ինչ ենք ստանում, ու ֆինանսավորվող կառույցները պիտի մեծացնեն եկամուտները»: Վարչապետը հավելել է, որ դա չի նշանակում, թե պետք է միանգամից շահութաբեր դառնան, սակայն պիտի աճի եկամուտը։ Փաշինյանը դժգոհել է, որ, իր տպավորությամբ, շատ տաղանդավոր կոլեկտիվների հիմքում այդ մտածելակերպը դրված չէ։ «Չպետք է թույլ տանք, որ պետական մշակութային օջախները բարեգործությունների հույսին մնան, բայց պիտի հասկանանք, որ տնտեսության ճյուղ է՝ այսինքն, պիտի մարդկանց հետ ուղիղ հաղորդակցության մեջ լինի, պահանջարկ ու առաջարկ ձևավորի»,-ասել է Փաշինյանը: Հարությունյանը նշել է, որ այսուհետ դրամաշնորհ տրամադրելիս շատ հստակ պահանջելու են՝ ասել, թե ինչ արդյունք է լինելու։ «Եթե կա թանգարան, որի տնօրինությունը չի կարող խնդիրը լուծել, պետք է փոխել ղեկավարությունը։ Այո, կլինեն ցույցեր, ակցիաներ, ամեն ինչ կլինի, բայց սա ռազմավարական խնդիր է։ Պարապությունը որևէ ոլորտից պետք է բացառել։ Որտեղ պարապ մարդ տեսանք՝ պետք է ուղարկել տուն հանգստանալու»,-ասել է Փաշինյանը Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |