Օրհան Փամուկ. Թուրքական պետությունը շարունակում է սահմանափակել խոսքի ազատությունը15 հոկտեմբերի 2008 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Թուրք գրող, 2006թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը նախօրեին Ֆրանկֆուրտում գրքերի տոնավաճառի ժամանակ մեղադրել է Թուրքիայի կառավարությանը խոսքի ազատությունը խախտելու մեջ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, տոնավաճառի կազմակերպմանը աջակցել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Թուրքական պետությունը շարունակում է սահմանափակել խոսքի ազատությունը, շարունակում է պատժել գրողներին ու գրքեր է արգելում»,-նշել է Օրհան Փամուկը` հավելելով, որ «գրաքննությունը գործում է Թուրքիայում ՔՕ 301-րդ հոդվածի հիման վրա, որով փորձում են ահաբեկել գրողներին, հարյուրավոր գրողներ ու լրագրողներ կանգնել են թուրքական դատարանի առջեւ եւ դատապարտվել են այս հոդվածով»: «Ոմանք նաեւ սպանվել են»,-ընդգծել է նա: Օրհան Փամուկը տեղեկացրել է նաեւ, որ Թուրքիայում քաղաքական պատճառներով արգելափակվել է մուտքը Youtube եւ մի շարք այլ թուրքական եւ օտարերկրյա կայքեր: Սակայն, հավելել է նա, «շատ հեղինակներ եւ խմբագրեր թույլ չեն տալիս իրենց ահաբեկել»: «Օրհան Փամուկի խոսքի ավարտից հետո, տոնավաճառին ներկա Աբդուլլահ Գյուլը, չնայած գրողի կտրուկ հայտարարություններին, ծափահարում էր նրան», հաղորդել է Ժան Էքիյանը: Օրհան Փամուկը 2005թ. կանչվել է քրեական պատասխանատվության 301-րդ հոդվածով շվեյցարական թերթին տված հարցազրույցում Հայոց ցեղասպանության հիշատակման համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |