Մոտ 523 մլն դրամ մարզագույքի ձեռքբերմանը՝ բյուջեի հարկային եկամուտների հաշվին![]() 29 օգոստոսի 2019 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Գործադիրի օգոստոսի 29-ի որոշմամբ ավելի քան 523 մլն դրամ է հատկացվել մարզագույքի ձեռքբերման համար: Դա արվել է 2019-ի պետբյուջեի ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով՝ բյուջեի հարկային եկամուտների հաշվին: ՀՀ կառավարության որոշմամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է հավելյալ ֆինանսավորում` հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին մարզական գույքով ապահովելու նպատակով: 2019-ին մարզագույքի ձեռքբերման համար հատկացվել է ավելի քան 523 մլն դրամ, մինչդեռ 2012-2018թթ. ընդհանուր առմամբ հատկացվել է ընդամենը 420 մլն դրամ: Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացնելիս ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն արձանագրել է, որ հանրապետությունում գործող 172 մանկապատանեկան մարզադպրոցների և այլ մարզական կազմակերպությունների համար 2003 թվականից սկսած պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին իրականացվում է մարզագույքի բաշխման ծրագիր: 2008, 2014, 2017-2019 թվականներին, սակայն,գույքային ծրագիր չի իրականացվել: Նույնը վերաբերվում է նաև ուսումնական հաստատություններին. ՀՀ-ում գործող 1400 հանրակրթական, 43 նախնական մասնագիտական, 78 միջին մասնագիտական և 40 բարձրագույն ուսումնական հաստատությունների մարզադահլիճները ևս ժամանակակից մարզական գույքով ապահովելու համալիր ծրագրի կարիք կա, հատկապես որ նախկինում տրված գույքը մաշվել և հնացել է, իսկ նոր գույքի պահանջարկը օրեցօր աճում է:Հարությունյանի խոսքով, 2012-ից ի վեր մարզագույքի ձեռքբերման համար պետական բյուջեից հատկացվել է ընդամենը 420 մլն դրամ: Որոշման հիմնավորման մեջ նաև նշվում է, որ մարզագույքի բաշխման խոշոր ծրագրի գնագոյացումը կազմվել է մարզագույք ներմուծող մի քանի կազմակերպությունների ներկայացրած նախնական արժեքների հիման վրա: Վարչապետին զեկուցվել է նաև, որ ի թիվս այլ մարզադպրոցների, նախատեսվում է հիմնանորոգել նաև Գյումրիի Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |