2-րդ եռամսյակում 235 սիրիահայ ՀՀ քաղաքացի է դարձել

2-րդ եռամսյակում  235 սիրիահայ ՀՀ քաղաքացի է դարձել

PanARMENIAN.Net - 2019 թվականի 2-րդ եռամսյակում 235 սիրիահայի հայկական անձնագիր է տրամադրվել։

Այդ անձնագրերից 34-ը տրամադրվել է Դամասկոսում, 201-ը՝ Հալեպում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից։ Նրանք ազատվել են պետական տուրքի վճարից։

ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստում որոշվել է տրամադրել 14․1 մլն դրամ պետտուրքի գումարը փոխհատուցելու նպատակով։

«ՀՀ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը», - նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---