ՊԵԿ-ը ևս մեքենաների ժամանակավոր պետհամարանիշներ կտրամադրի![]() 29 օգոստոսի 2019 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ ՊԵԿ-ը ևս մեքենաների ժամանակավոր պետհամարանիշներ կտրամադրի: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության նիստում: Կառավարության որոշմամբ՝ տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպումից հետո վարորդները, մինչև ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից համապատասխան համարանիշի տրամադրելը, տրանսպորտային միջոցները կվարեն մաքսային մարմինների կողմից տրամադրված «Ժամանակավոր» տեսակի համարանիշներով՝ պահպանելով «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված դրույթները, հայտնում է Shantnews-ը: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցել է, որ ժամանակավոր համարանիշների տրամադրման գործընթացը բավարար չափով կարգավորված չէ: Երբ մաքսային ձևակերպումն ավարտվում է, մեքենան, որ, օրինակ, Վրաստանից ներմուծված չէ, չունենալով ժամանակավոր պետհամարանիշ, մաքսային մարմնից մինչև ոստիկանություն երթևեկում է առանց համարանիշի, որը թույլատրելի չէ: Այդ իսկ պատճառով, ըստ Անանյանի, կառավարության այս որոշմամբ, ըստ էության, ՊԵԿ-ին ևս հնարավորություն է ընձեռվելու, որ մաքսային ձևակերպումն ավարտելուց հետո մաքսային մարմինը տրամադրի ժամանակավոր պետհամարանիշներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |