$6000՝ Վրաստանում վթարից տուժած ՀՀ քաղաքացիների բուժօգնության պարտքը փակելուն

$6000՝ Վրաստանում վթարից տուժած ՀՀ քաղաքացիների   բուժօգնության պարտքը փակելուն

PanARMENIAN.Net - ՀՀ պետական բյուջեից $6000 կհատակցվի Վրաստանի բուժհաստատություններին հունիսի 7-ին Թբիլիսի-Բաթումի ճանապարհին վթարի ենթարկված ՀՀ քաղաքացիներին ցուցաբերված օգնության համար գոյացած պարտքի մարմանը:

Քանի որ վերը նշված հիվանդները հետագա բուժումը Հայաստանում ստանալու նպատակով առանց վճարումների են դուրս գրվել Վրաստանի բուժհաստատություններից, նրանց ֆինանսական պարտավորությունների կատարումը երաշխավորել է այդ երկրում ՀՀ դեսպանությունը:

Գումարը կփոխանցվի դեսպանության միջոցով։

Բաթումի ուղևորվող Mercedes A160 մակնիշի 51TA100 պետհամարանիշով ավտոմեքենան, Թբիլիսի-Բաթումի ավտոճանապարհին վթարի է ենթարկվել, որի հետևանքով երեք ՀՀ քաղաքացի զոհվել է, հինգը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---