2018-ին ՀՀ-ից արտահանվել է մոտ 4000 տ ձուկ և 150 տ խավիար![]() 29 օգոստոսի 2019 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալների, 2018 թվականին հանրապետությունից արտահանվել է մոտ 4000 տոննա ձուկ և 150 տոննա խավիար: ՀՀ մարզպետարաններից ստացված տվյալների համաձայն, նախորդ տարում երկրում հաշվառված է եղել 169 ձկնաբուծական տնտեսություններ: ՀՀ կառավարությունմ օգոստոսի 29-ի նիստում որոշում է ընդունել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների անարդյունավետ կառավարման, արդյունագործական ձկնաբուծության ավանդական տեղնոլոգիաների կիրառման, արդյունագործական ձկնաբուծության ցածր շահութաբերության մակարդակի բարձրացման վերաբերյալ։ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ 2019 թվականի փետրվարի 19-ին կայացած՝ ջրի ազգային խորհրդի նիստի հանձնարարականով` ՀՀ Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանի տարածքում ձկնաբուծության նպատակով տնտեսավարող սուբյեկտներին ջրօգտագործման թույլտվության տրամադրման չափորոշիչներ (ջրախնայող տեխնոլոգիաներ, երկրորդային ջրօգտագործում և այլն) սահմանելու վերաբերյալ։ Դրանով նախատեսվում է, որ ջրօգտագործման նախատեսված չափաքանակների նկատմամբ մոնիտորինգը իրականացնում են գյուղատնտեսության ոլորտի պետական լիազոր մարմինը և բնապահպանության ոլորտի պետական լիազոր մարմինը՝ յուրաքանչյուրն իր մասով։ Էկոնոմիկայի նախարարը և Շշրջակա միջավայրի նախարարը պետք է ապահովեն իրականացվող մոնիտորինգի արդյունքների փոխանակում յուրաքանչյուր 14-18 ամիսը մեկ՝ արտադրված ապրանքային ձկան և ջրառի ծավալների համադրման նպատակով, ինչպես նաև իրականացվող մոնիտորինգի արդյունքները տրամադրեն բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Ընթերցեք նաև՝ Ձկնաբուծարաններում այլընտրանքային ջրօգտագործման սարքերի ձեռքբերումը մասնակի կսուբսիդավորվի։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |