Չպատվաստվելու արդյունքում կարմրուկի դեպքերը Եվրոպայում կրկնապատկվել են29 օգոստոսի 2019 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում կտրուկ աճել են կարմրուկի դեպքերը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ 2019-ի հունվար-հունիսին արձանագրված դեպքերի քանակը 2018-ի 1-ին կիսամյակի համեմատ կրկնապատկվել է։ Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, 2019-ի առաջին կիսամյակում Եվրոպայում կարմրուկով վարակվել է մոտ 90 հազար մարդ։ Հիվանդության դեպքերի կտրուկ աճը, ըստ մասնագետների, մասամբ կապված է չպատվաստվելու հետ։ Հայտնաբերված դեպքերի 78 տոկոսը գրանցվել է Ուկրաինայում, Ղազախստանում, Վրաստանում և Ռուսաստանում։ Բացի այդ, 4 երկիր՝ Ալբանիան, Չեխիան, Հունաստանը և Միացյալ Թագավորությունը, կորցրել են կարմրուկի վտանգից ազատ լինելու կարգավիճակը: «Եթե մենք չհաջողենք բարձր մակարդակի պատվաստում ապահովելու տարածաշրջաններից յուրաքանչյուրում և չպահպանենք այն, ապա երեխաները և մեծահասակները կտուժեն, և ոմանք, ցավոք, կարող են մահանալ», - ասել է ԱՀԿ փորձագետ Գյունթեր Պֆաֆը: Հարևան Վրաստանում 2019-ին հիվանդությունից մահացել է 3 մարդ, ՀՀ-ում կարմրուկից մահացության դեպքեր չեն գրանցվել։ 2018 թվականի ձմռանը ՀՀ-ն Վրաստանին է նվիրել 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ՝ երկրում համաճարակը կանխելու համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |