Եվրատեսիլ-2020-ը կանցնի Ռոտերդամում30 օգոստոսի 2019 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Եվրատեսիլ-2020-ը կանցնի Ռոտերդամում: Այդ մասին հայտարարել է միջոցառման կազմակերպչական կոմիտեն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ամստերդամը հրաժարվել է մրցույթի անցկացումից: «Ընտրելով Ռոտերդամը որպես միջոցառման անցկացման վայր՝ մենք ընտրում ենք ոչ միայն առանձնահատուկ պատմություն և անվիճելի առձնահատկություններ ունեցող քաղաք: Մենք ընտրում ենք Ahoy համերգասրահը, որն ըստ մեր գնահատականների, առավել հարմար հարթակ է կազմակերպելու համար 3 հեռուստաշոու ամենաարդիական տեխնոլոգիաների կիրառմամբ, որի ընդհանուր լսարանը կկազմի մոտ 180 մլն մարդ»,-ասել է մրցույթի գործադիր պրոդյուսեր Սիտսե Բաքքերը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Եվրատեսիլի կիսաեզրափակիչները տեղի կունենա 2020-ի մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին: Ավելի վաղ Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեմը բաց նամակով հայտարարել էր, որ հրաժարվում է Եվրատեսիլ-2020-ի անցկացումից: Նիդերլանդներն այդ հեղինակավոր երգի մրցույթն անցկացնելու իրավունքը ստացել էր 2019-ին Թել Ավիվում Դունկան Լոուրենսի հաղթանակի շնորհիվ:Հալսեմը հայտարարել էր, որ համերագյին դահլիճը, որտեղ նախատեսվում էր անցկացնել երգի մրցույթը, նախանշված ժամկետում զբաղված է լինելու: Մրցույթի անցկացման իրավունքի համար պայքարում էին Ռոտերդամը, Հերտոգենբոսը, Արնեմն ու Մաաստրիխտը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին |