Sotheby’s-ում վաճառքի կհանվի Գյուլբենկյանի պատվերով թողարկված 1966-ի լիմուզինը30 օգոստոսի 2019 - 16:28 AMT PanARMENIAN.Net - RM Sotheby’s աճուրդի տանը վաճառքի կհանվի հայտնի նավթային մագնատ Նուբար Գյուլբենկյանի հատուկ պատվերով թողարկված Mercedes-Benz 600 1966 թ. լիմուզինը: Լիմուզինի վերին մասն ապակուց է, որը Գյուլբենկյանի պատվերով պատրաստել է Henri Chapron ընկերությունը: Բացի այդ, հետևի նստատեղը կարող է վերածվել երկտեղանի մահճակալի, հայտնում է Rusarminfo-ն: Ավտոմեքենայի հետնամասում նաև մինի բար էր տեղադրված ուղևորների համար: Նստելով հետևի նստատեղին՝ Նուբար Գյուլբենկյանը հեշտությամբ կարող էր հետևել իր վարորդի գործողություններին, քանի որ այնտեղ արագաչափով և վառելիքի մակարդակի ցուցիչով լրացուցիչ պանել էր տեղադրված: Մեծահարուստի մահից հետո 1972-ին լիմուզինը հայտնվել է նրա այգեպանի մոտ և գրեթե 30 տարի կայանած է եղել Պորտուգալիայի ավտոտնակում, իսկ հետո մի քանի տեր է ունեցել: Ավտոմեքենան ակնկալվում է վաճառել առնվազն $300, 000-ով: Նուբար Գյուլբենկյանը հայտնի մեծահարուստ և բարերար Գալուստ Գյուլբենկյանը որդին է, որին հայրը թողել էր իր ժառանգության մի փոքր մասը, քանի որ կարծում էր, որ նա շվայտ կյանքի սիրահար է: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |