Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների ամենամյա գագաթաժողովին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-5-ին Հելսինկիում կկայանա ԵԱՀԿ արտգործնախարարների ամենամյա գագաթաժողովը` Կազմակերպության գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Ստուբբի նախագահությամբ: Գագաթաժողովին, որին կմասնակցեն ԵԱՀԿ 56 երկրների ԱԳՆ ղեկավարներ, կքննարկվի Կազմակերպության աշխատանքը նախորդ տարվա կտրվածքով եւ ազգային անվտանգության առնչությամբ տեսակետների ներկայացումը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը, գագաթաժողովի աշխատանքներին կմասնակցի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---