Ռազմատեխնիկայի և սպառազինության ցուցահանդես՝ Ստեփանակերտում

Ռազմատեխնիկայի և սպառազինության ցուցահանդես՝ Ստեփանակերտում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ից 14:00-ն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն:

Վերածննդի հրապարակում բացազատվելու է դաշտային խոհանոց՝ մեր համերկրացիներին և հյուրերին հնարավորություն ընձեռելով համտեսել զինվորական ճաշ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---