Վրաստանում վթարից տուժաներից 4-ին կտեղափոխեն Հայաստան

Վրաստանում վթարից տուժաներից 4-ին կտեղափոխեն Հայաստան

PanARMENIAN.Net - Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 4կտեղափոխեն Երևան։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք՝ այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան։ Տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնենք»,- ասվում է գրառման մեջ:

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով Վրաստանի տարբեր հիվանդանոցներ է տեղափոխվել ՀՀ 13 քաղաքացի: Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բավարար է, 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել:

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Տուժածներից նախնական 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնցից 2-ը մահացել են։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---