Ստավրոպոլում ՃՏՊ-ից ՀՀ քաղաքացիներ են տուժել

Ստավրոպոլում ՃՏՊ-ից ՀՀ քաղաքացիներ են տուժել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին, ժամը 05:31-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահի տեղակալից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ սեպտեմբերի 1-ին ժամը 09:20-ին Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքի մոտակայքում՝ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 316-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ:

MAN մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է Mercedes Minivan մակնիշի ավտոմեքենային (ավտոմեքենայում գտնվել է 8 քաղաքացի): ՃՏՊ-ի հետևանքով Mercedes Minivan մակնիշի ավտոմեքենայում գտնվող ՀՀ քաղաքացիները՝ Սամվել Մ.-ն (ծնված 1957 թ.), Ազալիա Բ.-ն (ծնված 1934 թ.), Մարենա Ս.-ն (ծնված 1972 թ.) և Միլենա Գ.-ն (ծնված 1998 թ.), հոսպիտալացվել են Պյատիգորսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---