Հոնկոնգում ցուցարարները խափանել են մետրոյի աշխատանքը![]() 2 սեպտեմբերի 2019 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ի առավոտյան Հոնկոնգում ցուցարարները առավոտյան պիկ ժամին տրանսպորտային քաոս են առաջացրել: Սևազգեստ ցուցարարները խոչընդոտել են մետրոյի գնացքների երթևեկությանը, ինչը լուրջ խափանումներ է առաջացրել հանրային տրանսպորտի աշխատանքում: Հոնկոնգի հանդեպ Պեկինի վերահսկողության ուժեղացման դեմ բողոքող ցուցարարները նոր համընդհանուր գործադուլի կոչ են արել: Հոնկոնգի համալսարաններում սեպտեմբերի 2-ին ամառային արձակուրդից հետո վերսկսվում է դասապրոցեսը, սակայն ուսանող ցուցարարները երկշաբաթյա բոյկոտ են հայտարարել քաղաքի բուհերին, գրում է Deutsche Welle-ն: Ուսհաստատությունների շենքերի առջև ուսանողները երկար կենդանի շղթաներ են կազմել: Որոշ ցուցարարներ հակագազներ են կրում, սաղավարտներ և պաշտպանիչ ակնոցները, որոնք ակտիվիստներն օգտագործում են ոստիկանության կողմից կիրառվող արցունքաբեր գազից պաշտպանվելու համար: Հոնկոնգի բնակիչները բողոքում են արտահանձնման օրենքի ընդունման դեմ, որով հնարավոր կլինի արտահանձնում նաև Չինաստան, ինչը կնպաստի Պեկինի ազդեցության աճին տարածաշրջանում: Ցույցերը Հոնկոնգում շարունակվում են արդեն 3 ամիս: Ցուցարարները նաև պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ, համըդհանուր ընտրական իրավունք, Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամի հրաժարականը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |