Դեսպան. Իրանի նախագահը կայցելի Հայաստան![]() 2 սեպտեմբերի 2019 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան: Այդ մասին իրանական լրատվամիջոցներին է ասել Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, հայտնում է Shantnews-ը։ «Հայաստանի վարչապետն Իրանի նախագահ Ռոհանիին հրավիրել է այցելել Հայաստան, և Իրանի նախագահը, համապատասխանաբար, առաջիկա շաբաթներին այց է կատարելու այդ երկիր», –հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել է մասնակցելու ԵՏՄ Եվրասիական տնտեսական խորհրդի (ԵՏՄ երկրների ղեկավարնների նիստի) աշխատանքներին։ 2019-ի փետրվարին, Իրան էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան այնտեղ ընդունել էին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ երկրի բարձրագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |