Ադրբեջանում սկսվել են Վրաստանի և Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունները 2 սեպտեմբերի 2019 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համատեղ Eternity-2019 հրամանատարաշտաբային զորավարժությունները համակարգչային աջակցությամբ: Զորավարժությունների ընթացքում, որոնք կունենան տեսական և գործնական մաս, երեք երկրների ռազմական ստորաբաժանումների և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարածշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությանն ուղղված առաջադրանքներ: Այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է Haqqin.az-ը: Զորավարժությունները անցկացվում են ինչպես Ադրբեջանի ԶՈւ Ռազմախաղերի կենտրոնում, այնպես էլ դաշտային պայմաններում: Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 6-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |