Նազարբաևի դուստրը վերընտրվել է Ղազախստանի Սենատի խոսնակի պաշտոնում![]() 2 սեպտեմբերի 2019 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի խորհրդարնի վերին պալատի խոսնակ է վերընտրվել Դարիգա Նազարբաևան: Այդ մասին հայտնել է Սենատի հաշվիչ պալատի նախագահ Ալիմժան Կուրտաևը գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա: «Կողմ է հաշվառվել 48 քվեաթերթիկ, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա»,-ասել է Կուրտաևը, գրում է «Կոմերսանտը»: Նազարբաևայի թեկնածությունը Սենատի խոսնակի պաշտոնում առաջադրել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը: Դարիգա Նազարբաևան Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է: Մարտից նա Սենատի խոսնակն է: Մինչ այդ Նազարբաևան գլխավորում էր միջազգային գործերի, պաշտպանության և անվտանգության պալատի կոմիտեն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |