Ղուկասյան. Բոլորիս երազանքն է մայր հայրենիքին միացումը

Ղուկասյան. Բոլորիս երազանքն է մայր հայրենիքին միացումը

PanARMENIAN.Net - ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը շնորհավորել է համայն հայությանը Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձ առթիվ և նշել է, որ ամեն մեկ տարին մեր կյանքում արդեն իսկ հաղթանակ է և առաջընթաց: «Մեր բոլորիս տոնն է, և ակնհայտ է, որ մենք հասել ենք մեր անկախությանը»,-ասել է նա:

«Իմ ամենամեծ երազանքն է, որ հայ ժողովուրդը լինի համախբված: Համախմբվածությունն անհրաժեշտությունն է, որը մեզ հնարավորություն կտա շարունակել մեր հաղթանակները: Մենք մեր շարժումը սկսել ենք միացման գաղափարով, և այսօր էլ բոլորիս երազանքը միացումն է մայր հայրենիքին»,- նշել է Ղուկասյանը, հայտնում է Արցախպրեսը:

ԱՀ երկրորդ նախագահն ընդգծել է, որ վերջին 10 տարիներին չնայած աշխատանքային գործունեություն է ծավալել Հայաստանում, սակայն մշտապես եղել է Արցախում:

Անդրադառնալով 2020 թվականին Արցախում սպասվող նախագահական ընտրություններին` Ղուկասյանը նշել է, որ մասնակցելու է որպես ԱՀ քաղաքացի և քվեարկելու է արժանի թեկնածուի օգտին:

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձն է: Այդ առթիվ Արցախում կկազմակերպվեն տոնական մի շարք միջոցառումներ:

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկել է հօգուտ անկախության:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---