Պատգամավոր. Հանքի շահագործումը շատ վատ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա 2 սեպտեմբերի 2019 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Պետք է վերլուծել, թե հանքարդյունաբերությունն ինչպես է ազդում հիվանդությունների առաջացման վրա և ինչ ռիսկեր կան: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը՝ խոսելով Ամուլսարի շահագործման իր տեսլականի մասին: «Կասկած չկա, որ հանքի շահագործումը շատ վատ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա, բայց, թե ինչպիսի ազդեցություն` մասնագիտական հարց է»,-հավելել է նա, հայտնում է Aysor.am-ը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է համարում Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ սկսված ծառայողական քննությունը՝ Կարապետյանը նշել է.«Քանի որ ծառայողական քննություն է նախատեսված, սպասենք դրա արդյունքներին: Ես կողմ եմ, որ հարցերը լուծվեն պրոֆեսիոնալ դաշտում: Հիմա, եթե իմ կարծիքն ասեմ՝ այո կամ ոչ, դրանից ոչ մի բան չի փոխվի»: Նա հավելել է նաև, որ «Իմ քայլը» Խմբակցությունում բոլորը հասկանում են, որ չեն կարող թույլ տալ, որ Հայաստանը հետ գլորվի: «Այս մեծ նպատակի համար ամենակարևոր բանն է, որ հիմա «Իմ քայլը»խմբակցությունը միասնական լինի», - ասել է Կարապետյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |