Սուրեն Ղամբարյանն ազատվել է սոցապ ծառայության պետի պաշտոնից![]() 3 սեպտեմբերի 2019 - 12:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամաբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը: Ծնվել է 1987թ. օգոստոսի 19, Երևան քաղաքում: 2008թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրը, մասնագիտացումը Կառավարում: 2010թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, մասնագիտացումը՝ Կառավարում: 2014թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան: 2009-2011թթ. աշխատել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ում Ներքին վերահսկողության ստորաբաժանումում: 2011-2013թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ում որպես գործառնական ռիսկ մենեջեր:2013-2019թթ. աշխատել է ԱյԴիԲանկ ՓԲԸ-ում: Զբաղեցրել է Ներքին վերահսկողության և մոնիթորինգի վարչության պետի, այնուհետև Վարկերի մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |