Արցախի ՄԻՊ-ը դիտարկում է ՏԻՄ ընտրությունների ընթացքը և կիրառում հետադարձ կապի միջոցներ

Արցախի ՄԻՊ-ը դիտարկում է ՏԻՄ ընտրությունների ընթացքը և կիրառում հետադարձ կապի միջոցներ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ իր իրավասությունների շրջանակներում հետևում և հետևելու է սեպտեմբերի 8-ին կայանալիք ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման աշխատանքներին՝ ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով, հայտնում է Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմը:

Բացի տեղեկատվության բաց աղբյուրների դիտարկման աշխատանքներից, Պաշտպանի աշխատակազմը ապահովում է նաև շուրջօրյա ռեժիմով գործող՝ 116 հեռախոսահամարով թեժ գծի հնարավորություն, որին կարող են զանգահարել ընտրական իրավունքների իրացման հետ խնդիր ունեցող անձինք: Պաշտպանի աշխատակազմի հետ կապվելու մեկ այլ միջոց է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Դիտարկման և բողոքների քննարկման ընթացքում ուշադրության ներքո կլինեն ինչպես ընտրություններին մասնակցող անձանց, այնպես լրագրողների ու դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---