Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին![]() 3 սեպտեմբերի 2019 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը շարունակվում է։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ որոշումը, ամենայն հավականությամբ, կհրապարակվի սեպտեմբերի 4-ին, օրվա երկրորդ կեսին, հայտնում է Panorama.am-ը։ Գործը քննվում է գրավոր ընթացակարգով։ Գործի քննությունը մեկնարկել էր սեպտեմբերի 3-ին ժամը 11։00-ին։ Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասել էր, որ ՍԴ-ն չի քննարկում ազատ կարձակվի Ռ. Քոչարյանը, թե ոչ, այլ քննարկում է Ռ. Քոչարյանի նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականության հարցը, նաև այդ օրենքի սահմանադրականության հարցը ընդհանուր իրավասության դատարանների կողմից տրված մեկնաբանությունների լույսի ներքո։ Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |