Նախագիծ. Գրպանահատներին դատելու համար տուժողի բողոքը պարտադիր չի լինի![]() 3 սեպտեմբերի 2019 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագիծը, որով փոփոխություններ են արվում գրպանահատությանը վերաբերող կարգավորումներում։ Ազգային ժողովում նախագծի ընդունման դեպքում այսուհետ պարտադիր չի լինի, որ տուժողները բողոքեն։ Ինքը՝ պետությունը, կարող է հայց ներկայացնել ու գրպանահատության մեղադրանք առաջադրել առանց տուժողի ցանկության, հայտնում է Shantnews-ը։ Քննարկման ընթացքում պարզ է դարձել, որ սա արվում է պրակտիկան հաշվի առնելուց։ Հայտնի է, որ մինչև հիմա գրպանահատների մեծագույն մասը բռնվում, բայց չի դատապարտվում, քանի որ տուժողների հետ համաձայնության են գալիս, նրանք էլ հետ են վերցնում իրենց բողոքները։ Դրա հետևանքով գրպանահատների մեծ մասը շարունակում է անարգել կատարել գողություններ, հատկապես՝ հանրային տրանսպորտում։ Այս նախագծի հեղինակները որոշել են վերջ դնել այդ պրակտիկային։ Սրա արդյունքում գրապանահատների դեմ մեղադրանք կառաջադրվի նույնիսկ այն դեպքում, երբ տուժողը որևէ բողոք չունենա։ Գրպանահատության համար պատիժ նախատեսող 177 հոդվածի 1-ին մասով 2015-17թթ. քրեական վարույթ է իրականացվել 5160 մարդու նկատմամբ։ Նրանցից 4045-ի դեմ քրգործ չի հարուցվել, 780-ի դեմ հարուցված գործերը կարճվել են։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |