Տոնոյան. ԶՈւ ԳՇ պետը չի փոխվի

Տոնոյան. ԶՈւ ԳՇ պետը չի փոխվի

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի փոփոխություն չի լինելու։

Այն դիտարկմանը, թե այդ պաշտոնին նշանակվելու համար շրջանառվում է պաշտպանության նախկին փոխնախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, Տոնոյանն արձագանքել է.«Ով որ շրջանառում է, իրենց հարց տվեք։ Ի՞նչ հարց եք տալիս, իհարկե ոչ», հայտնում է Аысор.ам-ը։

Անդրադառնալով սահմանային իրավիճակին և այն հարցին, թե գործու՞մ են արյդոք Դուշանբեի պայմանավորվածությունները՝ Դավիթ Տոնոյանն ասել է, թե հանդիպումների շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվում են պահպանել հրադադարի կանոնները։ «Որը որ այս պահին մեր կողմից պահպանվում է», - ասել է նա:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե հակառակորդն այլևս չի կարող գնդակոծել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը՝ ՀՀ պաշտպանության նախարարն ասել է. «Մենք շատ տեղեր ունենք, որոնք այլևս խոցելի չեն»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---