Ոստիկանություն. Մինչև 12 տարեկանների փոխադրումն առջևի նստատեղին արգելվում է (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ անցել են ուժեղացված ծառայության: Ոստիկանությունը զգուշացնում է, որ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել առջևի նստատեղին: «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառման շրջանակում ուսումնական բոլոր հաստատությունների մոտ ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, դպրոցական ու անչափահասների գծով տեսուչներ, օպերլիազորներ ու համայնքային ոստիկաններ: Նպատակը մեկն է՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը: Այս հարցում ոստիկանությունը ակնկալում է նաև համաքաղաքացիների կարգապահությունն ու զգոնությունը։ Հարգելի՛ համաքաղաքացիներ, ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները, դպրոցամերձ տարածքներում վարել դանդաղ և պահպանել առավելագույն զգոնություն, երեխաների տրանսպորտային միջոց նստելու կամ իջնելու դեպքում պարտադիր միացնել վթարային թարթող լույսերը«,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |