Հայ մասնագետները Սիրիայում բուժօգնության դասեր են կազմակերպել բնակչության համար

Հայ մասնագետները Սիրիայում բուժօգնության դասեր են կազմակերպել բնակչության համար

PanARMENIAN.Net - Հայ մասնագետները, Սիրիայում հայկական հումանիտար առաքելության շրջանակում, առաջին բուժօգնության դասընթացներ են կազմակերպել Հալեպի խաղաղ բնակչության համար: Այդ մասին ասվում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

Դասընթացների նպատակն է արտակարգ իրավիճակներում անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման ուսուցումը:

«Դասընթացներին ներգրավվել են առավելապես իգական սեռի ներկայացուցիչներ, որոնք ուսուցման արդյունքում կկարողանան օգնութուն ցուցաբերել կոտրվածքներ, այրվածքներ, արյունահոսություններ, էլեկտրահարում, սիրտ-թոքային անբավարարություն և վտանգավոր այլ վնասվածքներ ստացած մարդկանց։ Դասընթացները շարունակական բնույթ են կրելու»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---