ԵՊԲՀ ռեկտորը դատի կտա Արսեն Թորոսյանին![]() 4 սեպտեմբերի 2019 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է հայց ներկայացնել դատարան ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ «Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը, թե հստակ, ինչ պահանջներ են ներառված լինելու, կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ օրինական, ազատ անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,-ասել է ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, հայտնում է Panorama.am-ը։ Սեպտեմբերի 3-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին:Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացել է դահլիճից: Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում նա այդ ամենն իր դեմ ուղղված արշավ է համարել՝ հայտարարելով, որ այն կազմակերպել է Արմեն Մուրադյանը: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |