ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Քոչարյանի պաշտպանների վիճարկած 2 հոդվածից մեկը![]() 4 սեպտեմբերի 2019 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակել է ՍԴ որոշումը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քրեական դատավարության 35-րդ ու 135-րդ հոդվածների սահմանադրականության հարցով։ Ըստ այդմ, օրենսգրքի 35-րդ՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները սահմանող հոդվածը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող։ Համաձայն որոշման, այն ճանաչվել է անվավեր, քանի որ նշված հանգամանքների թվում այնտեղ ներառված չէր Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված անձանց գործառութային անձեռնմխելիությունը։ Նշենք, որ Քոչարյանի պաշտպանական թիմը պնդում է՝ Մարտի 1-ի գործողությունները բխում էին Քոչարյանի կարգավիճակից ու նախկին նախագահի վրա տարածվում է դրանց համար անձեռնմխելիություն։ Միաժամանակ, սահմանադրական է ճանաչվել Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի, խափանման միջոց է կիրառվում, երբ մեղադրյալը կարող է խոչընդոտել քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու կամ այլ ճանապարհով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |