«Արթիկ» ՔԿՀ-ի խցերից մեկում ինքնաթոր ոգելիցի ինքնաշեն սարք են գտել

«Արթիկ» ՔԿՀ-ի խցերից մեկում ինքնաթոր ոգելիցի ինքնաշեն սարք են գտել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, չնախատեսված խուզարկությամբ, բնակելի տեղամասի 1-ին մասնաշենքի խցերից մեկում հայտնաբերել են ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն սարք, 1 պտուտակահան և 1 աքցան:

Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---