Նոր «Ջոկերը»՝ ամենապահանջված կինոկոմիքս![]() 5 սեպտեմբերի 2019 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» նոր ֆիլմը պատմության մեջ ամենաբարձր գնահատված կինոկոմիքսն է: Տվյալները վերցվել են International Movie Database (IMDb) կայքից: Ֆիլմի վարկանիշը, որն էկրան կբարձրանա հոկտեմբերին, 9,7 միավոր է 10-ից: Ֆիլմն առաջ է անցել Քրիսթոֆեր Նոլանի «Սև ասպետից», որը 9 միավոր է հավաքել IMDb-ում: Ավելին, «Ջոկերն» առաջ է անցել նաև ամենամեծ հասույթ ունեցող «Վրիժառուները. Վերջաբան» ֆիլմից, որը գնահատվել է 8,6 միավոր, գրում է «Իզվեստիան»: Օգոստոսի 28-ին համացանցում հրապարակվել է «Ջոկերի» եզրափակիչ թրեյլերը, իսկ համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել օգոստոսի 31-ին Վենետիկի փառատոնում: Ֆիլմի ցուցարդությունն աժիոտաժ և մեծ հերթեր է առաջացրել: Հատկապես քննադատների մեծ գնահատանքին է արժանացել Խոակին Ֆենիքսի խաղը, որը գլխավոր դերն է կատարում: Ֆիլմում նկարահանվել է նաև Ռոբերտ դե Նիրոն: Ֆիլմը պատմում է Բեթմենի հակառակորդ Արթուր Ֆլեքի մասին, որը տառապում է մենթալ խնդիրներից և ընտանեկան անախորժություններից և որից հասարակությունը երես է թեքել: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |