US Open-ի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են![]() 5 սեպտեմբերի 2019 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթել է արգենտինացի Դիեգո Շվարցմանին Նյու Յորքում ընթացող Մեծ սաղավարտի US Open մրցաշարի քառորդ եզրափակչում: Խաղն ավարտվել է 6:4, 7:5, 6:2 հաշվով, հօգուտ իսպանացու: Նադալն այժմ աշխարհի երկրորդ ռակետն է, Շվարցմանը՝ 21-րդ, գրում է Ինտերֆաքսը: Այսպիսով, հայտնի են կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները՝ Նադալը կխաղա իտալացի Մատեո Բերետինիի հետ, իսկ ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը կխաղա բուլղարացի Գրեգոր Դիմիտրովի հետ: Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 6-ին: Սեպտեմբերի 6-ին տեղի կունենան կանանց կիսաեզրափակիչները՝ Էլինա Սվիտոլինան Ուկրաինայից կհանդիպի ամերիկուհի Սերենա Ուիլյամսի հետ, Բելինդա Բենչիչը Շվեյցարիայից՝ կանադացի Բյանկա Անդրեսկուի հետ: US Open-ի մրցանակային ֆոնդը 2019-ին ավելի քան 57 մլն դոլար է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |