ԶԼՄ. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարն ազատվել է աշխատանքից

ԶԼՄ. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարն ազատվել է աշխատանքից

PanARMENIAN.Net - Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին ազատել են աշխատանքից՝ ArmDaily.am-ի տեղեկություններով:

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որը դեռևս չի ավարտվել: Մասնավորապես, փորձագետները կասկածի տակ էին դրել Իվանյանի անաչառությունը` անելով հետևյալ հարցադրումը. ինչպե՞ս պետք է Յուրա Իվանյանը քններ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու գործը, եթե այդ պաշտոնյան հորեղբոր որդին է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ու Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են և հենց Գրիգորյանն է 2016-ին հաստատել հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---