ՊԵԿ նախագահ. Տնտեսվարողները կտուգանվեն ծայրահեղ դեպքերում

ՊԵԿ նախագահ. Տնտեսվարողները կտուգանվեն ծայրահեղ դեպքերում

PanARMENIAN.Net - Տնտեսվարողների նկատմամբ տուգանքների սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքերում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Տնտեսվարողների նկատմամբ վարչարարությունն իրականացվում է մոնիթորինգային գործիքակազմով, և տուգանքի սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքում, դա վերջին կիրառման ենթակա գործիք է, որից այս պահին ձեռնպահ ենք մնում», - ասել է Անանյանը, հայտնում է Aysor.am-ը:

Միևնույն ժամանակ ՊԵԿ նախագահւ նշել է՝ դա չի նշանակում, որ եթե հայտնաբերվեն խախտումներ, կաշկանդված են լինելու գործել:«Որպես ՊԵԿ նախագահ՝ չեմ կարող ասել, որ գնացեք տեսեք հսկիչ դրամարկղի կանոնների շահագործման խախտում կա կամ առանց ՀԴՄ կիրառման առևտրային գործունեություն է իրանացվում, երբ դրա պարտադիր պահանջը կա ու դուք մի տուգանեք, նման պահանջ ի պաշտոնե չունեմ տալու: Դա կլինի նախ օրենքի խախտում, հետո վարչարարության սխալ իրականացում», - նկատել է նա:

Անանյանի խոսքով՝ եթե բիզնեսը նոր է բացվել, ապա տնտեսվարողը կարող է իր գործունեությունն իրականացնել մինչև ՀԴՄ ձեռքբերելը:«ՊԵԿ-ը ձեռնպահ կմնա նրան անմիջապես տուգանելուց, բայց կայցելի տնտեսվարողին ու մոնիթորինգային կարգով վարչարարություն կիրականացնի: Եթե նա իր գործունեության արդյունքները ճիշտ կհայտարարագրի, մենք այդ պահին հսկիչ դրամարկղի մեքենայի չկիրառման հետ կապված իրեն այդ պահին չենք տուգանի», - հավաստիացրել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---