ԱՄՆ-ն խստացրել է Իրանի դեմ պատժամիջոցները![]() 5 սեպտեմբերի 2019 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները խստացրել են Իրանի դեմ պատժամիջոցները՝ ավելի քան 20 ֆիզիկական և իրավաբանական անձ ներառելով պատժամիջոցների ցուցակում, ինչպես նաև մի քանի նավթային լցանավ: Այդ մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ: Պատժացուցակում են հայտնվել նաև Հնդկաստանի, ԱՄԷ և Լիբանանի քաղաքացիներ, ինչպես նաև Իրանում, Հնդկաստանում, Սինգապուրում և Սիրիայում գրանցված 16 ընկերություն, գրում է «Վեդոմոստին»: ԱՄՆ-ն միջոցներ է ձեռնարկել բեռնափոխադրումների մեծ ցանցի դեմ, որը ֆինանսավորում է «Իրանում գործող Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը»: «Իրանը շարունակում է սադրիչ գործողություններն, ուղղված տարածաշրջանաի ապակայունացմանը»,-ասվում է ԱՄՆ ֆինանսաների նախարարության հայտարարության մեջ: 2018-ի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրից, որը գործում էր 2015-ից, և հայտարարել Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի վերականգնման մասին: Պատժամիջոցները հիմնականում առնչվում են այն երկրներին ու ընկերություններին, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |