2019-ի 7 ամսում ՀՀ ռազմական ծախսերն աճել են մոտ 9%-ով![]() 5 սեպտեմբերի 2019 - 13:49 AMT PanARMENIAN.Net - 2019-ի հունվար-հուլիսին ՀՀ պաշտպանական ծախսերը կազմել են ավելի քան 103․3 մլրդ դրամ, ինչը մոտ 8․8%-ով գերազանցում է 2018-ի համանման ցուցանիշը։ Ինչպես պարզ է դառնում ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի զեկույցից, տարվա 1-ին 7 ամսում ընդամենը ծախսերի մոտ 14․1%-ը։ Միաժամանակ, «Հասարակականկարգ, անվտանգություն և դատական գործունեություն» տողով (այստեղ մտնում է նաև ոստիկանությունն ու ԱԱԾ-ն) ծախսերն աճել են մոտ 11%-ով՝ մինչև մոտ 72 մլրդ դրամ։ 2019-ին ՀՀ-ն ավելացրել էր պաշտպանական ծախսերը մոտ 25%-ով մինչև 322 մլրդ դրամ կամ մոտ $660 մլն։ Ընդ որում, առաջին անգամ պաշտպանական ծախսերը հատել են $600 մլն շեմը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |