Լիբանանահայ ներդրողները Եղվարդում մտադիր են 600 տնից թաղամաս կառուցել

Լիբանանահայ ներդրողները Եղվարդում  մտադիր են 600 տնից թաղամաս կառուցել

PanARMENIAN.Net - Լիբանանահայ ներդրողները Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տնից բաղկացած թաղամաս: Այդ մասին իր ֆեսյբուքյան էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Քիչ առաջ մարզպետարանում աշխատանքային հանդիպում ունեցա լիբանանահայ ներդրողների հետ, որոնք Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս, որտեղ կարող է բնակվել մինչև 2800 բնակիչ:«Մայրի» կոչվող թաղամասում արդեն իսկ կառուցվել է 7 տուն, մյուս տների շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Նորակառույց թաղամասն ունենալու է մանկապարտեզ, կրթական համալիր, եկեղեցի, առևտրի կենտրոններ, ժամանցային վայրեր: Ներդրողները նշեցին, որ այսպիսով ցանկանում են նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և հրավիրեցին շրջայցի: Առաջարկը սիրով ընդունեցի՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ պատրաստ եմ աջակցել ցանկացած նախաձեռնության, որը բխում է համայնքի շահերից և ուղղված է քաղաքացիների կյանքի որակը փոխելուն»,-ասվում է մարզպետի գրառման մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---