Թոշակառուների բողոքների հիման վրա Բաթոյանը դիմել է «Հայփոստի» տնօրենին![]() 5 սեպտեմբերի 2019 - 15:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին՝ խնդրելով ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված մի շարք բողոքները և համապատասխան լուծում տալ դրանց: Բանն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ստանալ բողոքներ այն մասին, որ «Հայփոստի» աշխատակիցները քաղաքացիների կենսաթոշակից գումար են պահում կամ առաջարկում են գնել ինչ-որ ապրանքներ: Բացի այդ, ներկայացվել է տեղեկատվություն նաև այն մասին, որ կենսաթոշակ բաժանելիս չեն պահպանվում անձնական տվյալների գաղտնիությունը (օրինակ` Հայփոստի աշխատակիցը կենսաթոշակը բաժանելու նպատակով կենսաթոշակառուներին հրավիրում է գյուղի հավաքատեղի և բոլորի ներկայությամբ վճարում է կենսաթոշակը): «Հաշվի առնելով Սոցիալական ապահովության ծառայության և «Հայփոստ» ՓԲ ընկերության միջև կնքված 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման» պայմանագրի դրույթները և քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի պատշաճ իրացման անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ խնդրում եմ գրությամբ ներկայացված հարցերն ուսումնասիրել և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ քաղաքացիների կենսաթոշակն ամբողջությամբ ժամանակին և պատշաճ կերպով վճարելու համար», - ասված է նախարարի գրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |