Հայոց ցեղասպանության թանգարանի շինարարությունը Վաշինգտոնում կավարտվի 2010 թվականին17 հոկտեմբերի 2008 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարանի շինարարությունը Վաշինգտոնում կավարտվի 2010 թվականին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, ներկայումս թանգարանն արդեն արխիվային նյութեր է ստանում առանձին անձանցից եւ 1915թ. ցեղասպանությունը վերապրածների վկայությունները: «Ինչպես գիտեք, թանգարանի շենքը պատմական արժեք ունի` նախկինում այնտեղ էր գտնվում ԱՄՆ-ի Ազգային բանկը: Շենքը հանձնելով մեզ` Վաշինգտոնի իշխանությունները պայման դրեցին մեր առջեւ շենքի դիմային մասը չփոխելու վերաբերյալ եւ այդ պայմանը կատարվում է: Այժմ ես չեմ կարող հրապարակել բարեգործների անունները, սակայն կարծում եմ, որ մինչ աշխատանքների ավարտը դրանք հայտնի կդառնան»,-ասել է Վարդանյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |