Քոչարյան. Պուտինը կմասնակցի ՀՀ-ում կայանալիք ԵՏՄ նիստին![]() 5 սեպտեմբերի 2019 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցեն ԵՏՄ անդամ երկրների բոլոր ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ «Վերջերս նիստ է անցկացվել և եղել է կոնսենսուս, որ բոլոր անդամ պետությունների ղեկավարները պետք է ներկա լինեն այդ նիստին, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Հարցին, թե մամուլում լուրեր են շրջանառվել, որ դեռ չի հաստատվել Պուտինի մասնակցությունը` Քոչարյանը պատասխանել է, որ խնդիրն այն է, որ ՌԴ նախագահը ոչ թե հյուր է, այլ մասնակից. «Մարդիկ իրենք են որոշել անցկացնել այդ նիստը, ինչպես պետք է չգան։ Այո, այդ օրերին լինելու է նաև կոնֆերանս, և մենք ունենք հրավիրվածներ, օրինակ` Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարները»,-ասել է Քոչարյանը։ ՀՀ փոխարտգործնախարարը հայտնել է նաև, որ աշխատանքներ են տարվում Հայաստանում կայանալիք նիստի ժամանակ է Սինգապուրի և ԵՏՄ-ի միջև համաձայնագրի ստորագրմանը պատրաստվելու ուղղությամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |