Մինաս Ավետիսյանի որմնանկարը տեղափոխվել է ու ամբողջովին կվերականգնվի![]() 5 սեպտեմբերի 2019 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Նշանավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը ապամոնտաժվել է և տեղափոխվել նկարչի՝ Ջաջուռ գյուղում գտնվող տուն-թանգարան՝ վերականգնման նպատակով: Այս մասին, «Նոնովստի-Արմենիա»-ի հաղորդմամբ, հայտարարել է նկարչի որդին՝ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի ղեկավար Արման Ավետիսյանը: Գյումրիի լքված գործարաններից մեկի պատին գտնվող հայտնի «Գիշեր» որմնակարի վերականգման առաջին շրջանը տևել է 8-10 օր։ Որմնակարը ամբողջությամբ վերականգնել հնարավոր կլինի Իտալիայից հրավիրված փորձագետի օգնությամբ 17 օրվա ընթացքում: «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների ամբողջական վերականգնման համար կծախսվի $23 հազար: Նախագիծը կյանքի կկոչվի հանրային աջակցության շնորհիվ: Ավետիսյանի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարներն ստեղծվել են 1973 թվականին, երկու աշխատանքներն էլ վնասվել էին 1988 թվականի երկրաշարժից հետո: Մինաս Ավետիսյանը հայ հայտնի որմնանկարիչ է, արվեստի և մշակույթի գործիչ: Հեղինակել է 500-ից ավել կտավներ, 20 մեծ որմնանկարներ և տասնյակ դեկորացիաներ՝ թատերական ներկայացումների համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |