Սուրենյան. Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն 6 սեպտեմբերի 2019 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն։ Օդի ջերմաստիճանի նվազում պայմանավորված է հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ: «Եկող արկտիկական օդը բախվելով մեր տարածաշրջանում առկա արևադարձային տաք օդային հոսանքների հետ կառաջացնի մթնոլորտային ճակատ, ինչի արդյունքում սեպտեմբերի 7-ին առանձին շրջաններում, 8-10-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում , Սյունիքում և Արցախում նաև մառախուղ»,-ասվում է գրառման մեջ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |