Դավիթ Սանասարյանը իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնի 6 սեպտեմբերի 2019 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է, որ պատրաստվում է իր դեմ հարուցված գործով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել: Սանասարյանը հայտնել է, որ շուտով հանդես կգա ասուլիսով և հայտարարել, որ «նույնիսկ քրեական գործի նյութերում որևէ նման տվյալ այդ թվում օպերատիվ տվյալներ առկա չեն»: Ֆեյսբուքյան գրառմանը կից՝ Սանասարյանը հրապարակել է ԱԱԾ քննչական մարմնի հանձնարարությամբ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքները։ 2018 թվականի փետրվարի 26-ին Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանը ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին միջամտության կասկածանքով: Այս գործի շրջանակում՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք էր առաջադրվել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Այս պահին Սանասարյանի լիազորությունները դադարեցված են, գործը քննվում է ԱԱԾ-ում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին |