Արման Բաբաջանյանը դուրս է գալիս ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից 6 սեպտեմբերի 2019 - 14:39 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ դժգոհելով վարվող ներքին և արտաքին քաղաքականությունից: Բաբաջանյանը հայտնել է նաև, որ առաջիկայում կտեղեկացնի՝ արդյո՞ք հրաժարվում է նաև պատգամավորական մանդատից, թե քաղաքական ակտիվ գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակում: «Թվում էր, թե այդ քաղաքական կազուսը կհանգուցալուծվի 2018 թվականի խորհրդարանական ընտրություններով, սակայն այդ ընտրություններն ընդամենը նոմինալ առումով փոխեցին քաղաքական ստատուս քվոն՝ քաղաքականության բովանդակությունը թողնելով անցյալի իներցիայի ճիրաններում»,-ասվում է նրա գրառման մեջ: Նա նշել է նաև, որ ընտրություններին հաջորդած ամիսները, սակայն, ցույց տվեցին, որ նոր խորհրդարանը նոր է միայն ֆորմալ առումով, այն ամբողջությամբ կտրված է նոր Հայաստանի օրակարգից, նոր Հայաստանի իրողություններից ու մարտահրավերներից: Ըստ նրա, ասվածը վերաբերում է ինչպես իշխանական «Իմ քայլը» խմբակցությանը, այնպես էլ «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին»: «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը վարում է նույն արտաքին քաղաքականությունը, որը վարվում էր Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի կողմից: Այդ մասին տակավին վերջերս խոստովանեց հենց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով արտաքին քաղաքականության ասպարեզում ժառանգականության սկզբունքի մասին: Դա նշանակում է, որ մենք նույնպիսի անհամապատասխանության ու անհամարժեքության խնդիր ունենք նաև արտաքին քաղաքականության ասպարեզում»,-ասվում է Բաբաջանյանի հայտարարության մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |