ԼՀԿ. Ակնկալում ենք՝ Բաբաջանյանը կվերադարձնի համամասնականով ստացած մանդատը

ԼՀԿ. Ակնկալում ենք՝ Բաբաջանյանը կվերադարձնի համամասնականով ստացած մանդատը

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արձագանքել է խմբակցությունից դուրս գալու պատգամավոր Արման Բաբաջանյանի որոշմանը։

Հայտարարության մեջ ասվում է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---