Չուգասզյան. Փաշինյանի հետ խոսել ենք հակահեղափոխական ռևանշի վտանգի մասին 6 սեպտեմբերի 2019 - 15:33 AMT PanARMENIAN.Net - «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ղեկավար անդամ Գարեգին Չուգասզյանը, անդրադառնալով սեպտեմբերի 5-ին իր և Ժիրայր Սէֆիլյանի հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է, որ հանդիպման նպատակն էր քննարկելու հայաստանյան քաղաքական իրավիճակը: Նա հավելել է, որ տեղի ունեցած հանդիպումն արտառոց չէր, ավելին՝ հանդիպումներն առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու։ Ըստ Չուգասզյանի, ամենակարևորն, ինչ մասին խոսել են Փաշինյանի հետ, հակահեղափոխական ռևանշի վտանգն է: «Մենք տեսնում ենք, որ ռևանշի ուժերը, որոնք, իհարկե, դեռ առանձին վտակներ են, փորձում են կոնսոլիդացվել արդեն նոր դրոշի տակ՝ իրենց առաջ դնելով նոր գաղափարախոսական խնդիր: Սա մտահոգում է մեզ: Նրանք կարող են հեղափոխական արդյունքների արագությունից չբավարարված միամիտ մարդկանց դժգոհությունն օգտագործել և տանել դեպի հակահեղափոխական ռևանշի», - նշել է Գարեգին Չուգասզյանը, ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, նար, որ Նիկոլ Փաշինյանին նրանք ներկայացրել են նաև այլ մտահոգություններ, որոնք քաղաքական ուժն ունի. ինքնիշխանության խնդիր, Արցախյան հիմնահարց, բնապահպանական խնդիրներ, դատաիրավական ռեֆորմներ և այլն Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |