Ռոբերտ Սիմոնսը Երեւանում կքննարկի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերը IPAP շրջանակներում17 հոկտեմբերի 2008 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-21-ը հերթական աշխատանքային այցով Երեւան է ժամանելու Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Արտակարգ իրավիճակների նախարարի, ԱԺ Ազգային անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ Մարդու իրավունքների պաշտպանի հետ:ՆԱՏՕ-ի պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված համագործակցության ընթացքը եւ հեռանկարները: Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Հայաստանում տեղի ունեցող «Համատեղ երկար աղեղ, նիզակակիր» (Cooperative Lancer/Longbow) ՆԱՏՕ-ի եւ Եվրատլանտյան համագործակցության խորհրդի ձեւաչափով զորավարժության եզրափակիչ միջոցառումներին: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |